
Հայկականի պահպանման առաքելությամբ. ԱրարատԲանկը հովանավորում է «Արցախ» նվագախմբի համերգը
ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ մայիսի 5-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Արցախ» կամերային նվագախմբի աննախադեպ համերգը՝ միջազգային ճանաչում ունեցող հայ երաժիշտների մասնակցությամբ։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Նարեկ Հախնազարյան, իսկ մենակատարը՝ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն է։
«ԱրարատԲանկի համար մեծ պատիվ է լինել այս նշանակալից մշակութային իրադարձության հովանավորը։ Մենք հավատում ենք, որ մշակույթը մեր ազգային ինքնության անբաժանելի մասն է, իսկ նման համերգները ոչ միայն պահպանում են մեր հարուստ մշակութային ժառանգությունը, այլև նպաստում են նրա զարգացմանն ու միջազգային ճանաչմանը», - նշել է ԱրարատԲանկի գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։ «Հատկապես ուրախ ենք աջակցել «Արցախ» կամերային նվագախմբին, որն իր գործունեությամբ նպաստում է հայկական երաժշտական արվեստի զարգացմանը և հանրահռչակմանը»։
««Արցախ» կամերային նվագախմբի այս համերգը բացառիկ է իր բնույթով։ Ուրախ ենք, որ երեկոյի ընթացքում մեզ հետ ելույթ է ունենալու իմ շատ սիրելի ընկեր, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Մենք միասին փոխանցելու ենք այն ապրումները, որոնք մեզ միավորում են՝ որպես հայ, որպես արվեստագետ և որպես մարդիկ, որոնք հավատում են, որ մշակույթն ունի բուժելու, միավորելու ու ոգեշնչելու ուժ։ ԱրարատԲանկի անգնահատելի հովանավորությունը «Արցախ» կամերային նվագախմբին ուժ է տալիս չընկճվելու և շարունակելու ճանապարհը։ Այս աջակցությամբ մենք հնարավորություն ենք ստանում երաժշտության լեզվով աշխարհին հասցնելու Արցախի ձայնը, պահպանելու մեր հոգևոր արժեքները և վերածնվելու արվեստի միջոցով։ Արցախցու ոգին, կամքն ու մշակույթի անմահությունը դառնում են լսելի՝ յուրաքանչյուր նոտայի, յուրաքանչյուր հնչյունի միջոցով», -նշել է Նարեկ Հախնազարյանը։
Երեկոյի ծրագրում ներառված են` Բարտոկ` Ռումինական ժողովրդական պարեր, Հարությունյան` Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար, Միրզոյան՝ Շուշանիկ և Շոստակովիչ Կամերային սիմֆոնիա դո մինոր, Օպուս 110ա ստեղծագործությունները։
Տոմսերը հասանելի են Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղում և առցանց հարթակներում:
Կապված նորություններ
-
15.10.2024
ԱրարատԲանկը՝ Մատենադարանի նոր լաբորատորիայի և սեմինարի հովանավոր Լաբորատորաիան կբարձրացնի Մատենադարանի ձեռագրերի վերականգնման կարողությունները
-
08.11.2024
ԱրարատԲանկը «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու Բանկն իր ներդրումն է բերում Ազնավուրի 100-ամյակին նվիրված 100 հեկտար անտառային տարածքի ստեղծմանը
-
26.12.2024
Ամանորյա հոգատարություն սահմանամերձ գյուղերին. ԱրարատԲանկի նվերները՝ 400 երեխայի ԱրարատԲանկի թիմը միավորվեց «Բարի մամա» ամանորյա բարի նախաձեռնության շուրջ
-
30.12.2024
Ամփոփվել են ԱրարատԲանկի և «4090» հիմնադրամի «Aznavour 100» բարեգործական համերգի արդյունքները Հավաքագրված 15,758,850 ՀՀ դրամը կուղղվի պատերազմի մասնակից 118 ուսանողների կրթավճարների տրամադրմանը
-
21.02.2025
Մայրենի լեզվի օրը ԱրարատԲանկն ամփոփեց Մատենադարանի հետ բացառիկ ծրագրի արդյունքները Արդեն իրականացվել է 9 ձեռագրերի, 8 հնատիպ և տպագիր գրքերի, 1 յուղաներկով նկարի վերականգնում
Էջը թարմացվել է` 30.04.2025 | 20:41
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: